HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը օրերի հարց է

Գործարար Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը մինչ այս ամսվա վերջ կիրականացվի: ՀՀ գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչությունից «Հետքին» հայտնեցին, որ Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը ընդամենը օրերի հարց է: Այժմ տեղափոխման գործընթացի փուլն է, իսկ այն, ինչ կապված էր դատախազության հետ, ավարտվել է: Բուն կատարման գործընթացի պատասխանատուն ոստիկանությունն է:  

Աշոտ Սուքիասյանը արդեն 5 ամիս է՝ Վրաստանում է: Նա կալանավորվել էր այս տարվա հունվարի 31-ին, երբ հատել էր վրացական սահմանը:

Հիշեցնենք, որ 2013թ. հունիսի 17-ից Աշոտ Սուքիասյանը գտնվում էր հետախուզման մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ. Քր. օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնասպատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Ապրիլի 15-ին Թբիլիսիի կենտրոնական դատարանը Աշոտ Սուքիասյանին Հայաստան արտահանձնելու որոշում էր կայացրել: Իսկ հունիսի 3-ին Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել էր Աշոտ Սուքիասյանի արտահանձնումը թույլատրելու վերաբերյալ որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter