HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն ու Հայաստանում Շվեյցարիայի դեսպանը քննարկել են մարզային ծրագրերի աջակցությանն առնչվող հարցեր

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Գասերին:

Զրուցակիցները քննարկեցին երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Փոխվարչապետն արդյունավետ համարեց  Շվեյցարիայի կառավարության աջակցությամբ Հայաստանի մարզերում իրականացված ծրագրերը՝ մասնավորապես առանձնացնելով սոցիալական բնակարանաշինության, գյուղական համայնքների, զբոսաշրջության զարգացման ուղղություններով կատարված աշխատանքները:

Նա  նաեւ  շնորհակալություն հայտնեց Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (SDC) կողմից Հայաստանի տարածքային զարգացման  նոր հիմնադրամի վերակազմավորման  եւ կայացման գործընթացին աջակցելու եւ այդ նպատակով դրամաշնորհային միջոցներ հատկացնելու համար: Կողմերն ընդգծեցին նոր հիմնադրամի դերը տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման գործում:

Քննարկվեցին նաեւ մարզերում իրականացվելիք զարգացման ծրագրերին  շվեյցարական կողմի մասնակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես` անդրադարձ եղավ Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի հարավային մարզերում զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ծրագրին Շվեյցարիայի կառավարության կողմից օժանդակության հնարավորություններին: Այս մասին հայտնում է ՀՀ ՏԿՆ-ն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter