«Առավոտ». կոալիցիայում ապահարզան կլինի
Թերթի հավաստի աղբյուրների մատուցմամբ՝ այս շաբաթավերջին կամ հաջորդ շաբաթ իշխանական կոալիցիայի նսիտ է տեղի ունենալու, որտեղ ԲՀԿ-ն հայտարարելու է կոալիցիան լքելու իր որոշման մասին: Այդ քայլի համար պատճառ է դարձել ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ իր եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ վերջնականապես կողմնորոշվելու հարցում ԲՀԿ-ին ներկայացրած վերջնագիրը:
Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ-ում առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում՝ հերքելու համար ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր ապահարզանի մասին տեղեկությունները: Հինգշաբթի տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում, ըստ ամենայնի, քննարկվելու է հենց իշխող կոալիցիայի ճակատագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել