HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ստուգողները մտել են Քաջարանի կոմբինատ

Թերթը գրել էր, որ ՊԵԿ եւ նախագահի վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ են սկսել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող արդյունաբերական ընկերություններում: Երեկ «ՉԻ»-ն տեղեկացել է, որ ստուգումները սկսվել են Քոչարյանին վերագրվող Քաջարանի պղնջամոլիբդենային ընկերությունում, որի սեփականատերերից է գործարար Մաքսիմ Հակոբյանը: Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ սկզբում հերթական ստուգումների նպատակով ընկերություն են այցելել ՊԵԿ աշխատակիցները, այնուհետեւ Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության աշխատակիցներն են «մտել» ստուգումների: Վերջիններս այցելել են շատ կոնկրետ նպատակով՝ ստուգելու ընկերության՝ պետության կողմից տրված վարկերի ծախսման արդյունավետությունը:

2009-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ճգնաժամի հաղթահարման նպատակով ՌԴ-ից խոշոր վարկ «կպցրեց»՝ մոտ 500 մլն ԱՄՆ դոլար, որից 10 մլն-ը հատկացվեց հանքարդյունաբերությանը: Այն ժամանակ այդպես էլ պաշտոնապես չհայտարարվեց, թե ում է տրվել այդ օժանդակությունը, փոխարենը ողջ մամուլը հեղեղված էր տարբեր տնտեսագետների հրապարակային հայտարարություններով այն մասին, որ այդ գումարը տրվել է Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությանը եւ տրվել է այն պարզ պատճառով, որ ընկերությունը վերագրվում է Ռոբերտ Քոչարյանին:  

Մեկնաբանություններ (1)

Իրազեկում
Սա քաղվածք է որոշման նախագծից: Դրված է ֆիննախ-ի կայքում: Ամեն ինչ եղել է բաց և հրապարակային, բայց երևի լրագրողն այդ օրերին ինչ որ տեղ քնած է եղել. «Զանգեզուր մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 10,000,000 ԱՄՆ դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը սկսած 15.12.2009 թվականից կիսամյակային կտրվածքով որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության երաշխավորությունը` վերջինիս արտադրական համալիրի գրավադրմամբ։ բ) «Արմենիան մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել 15,000,000 ԱՄՆ դոլար գումարով վարկ` 5 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+7 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը սկսած 15.12.2009 թվականից կիսամյակային կտրվածքով որպես տրամադրված վարկի ապահովության միջոց ընդունել «Արմենիա մոլիբդեն փրոդաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ք. Երևան Արինբերդի 3/6 հասցեում գտնվող արտադրական համալիրը` կնքելով գրավի պայմանագիր։ գ) «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել 14,000,000 ԱՄՆ դոլար գումարով վարկ` 4 տարի մարման ժամկետով, վեցամսյա Լիբոր+8 տոկոսադրույքով, վարկի հիմնական գումարի և հաշվարկվող տոկոսների վճարումը սկսած 15.12.2009 թվականից կիսամյակային կտրվածքով որպես տրամադրված վարկի ապահովության միջոց հաջորդող գրավի պայմանաներով գրավ ընդունել ընկերության արտադրական համալիրը, ընկերության հետ կնքել գրավի պայմանագիր` գրավ ընդունելով վարկի հաշվին ձեռք բերվող ծանր տեխնիկան և սարքավորումները, ինչպես նաև հանքարդյունահանման իրավունքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter