HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհ Ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղում

Ինչպես հայտնում են ԼՂՀ  ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից`  երեկ ժամը 13:37-ին  ԼՂՀ  ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության կենտրոնական ահազանգման կենտրոնի կառավարման կետում Ստեփանակերտի փրկարարական վարչության  ահազանգման կենտրոնից  տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտի Ազատամարտիկների 36 հասցեում` Հայաստանի   ազգային  ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի  միջին  մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի   շենքի լսարաններից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր են մեկնել ընդհանուր թվով 7 հրշեջ մեքենա, ինչպես նաև արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման  2 հատուկ փրկարարական մեքենա: Հրդեհաշիջմանը զուգահեռ  իրականացվել են տարհանման աշխատանքներ:

Հրդեհը բռնկվել է  առաջին հարկի  լսարաններից  մեկում և  արգելափակել  ելքերը,   լուսամուտների մի մասը: Հրդեհի բռնկման պահին   շենքում գտնվում էին 150 ուսանող  և 30 դասախոս ու  աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:37-ին, մարվել` 15:50-ին: Փրկարարական աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել  նաև ԼՂՀ ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում էին հանրապետության վարչապետը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հրդեհի հետևանքով այրվել է 1 լսարան, հրդեհի բռնկման պատճառը և  հասցված վնասի չափը  ճշտվում են։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter