HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բողոքող ուսանողները հաջող են հանձնել քննությունները

Սեպտեմբերի 23-ին «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունն ահազանգել էր Երևանի պետական համալսարանից դուրս մնալու վտանգի տակ գտնվող մի խումբ ուսանողների մասին:

Հիշեցնենք, որ Մայր բուհի 12 ուսանողներ հայտնել էին նախաձեռնությանը, որ բանավոր քննությունների ժամանակ ԵՊՀ մի շարք դասախոսները դրսևորում են կամայականություններ, իսկ համալսարանի ղեկավարությունը քայլեր չի ձեռնարկում անաչառ քննությունների անցկացման ուղղությամբ:

Այդ օրն ավարտվել էր քննական լուծարքային շրջանը, որի ընթացքում, նրանց խոսքերով, կոռուպցիոն ռիսկերն «աճում են երկրաչափական պրոգրեսիայով»: Ուսանողների հավաստմամբ՝ իրենք ԵՊՀ-ից հեռացման վտանգի տակ էին հայտնվել «այդ կամայականությունների և դասախոսին կաշառք չտալու սկզբունքայնության պատճառով»:

Նրանք պահանջում էին, որ ռեկտորատը իրենց ևս մի` արդար քննության անցկացման հնարավորություն ապահովի` հանձնաժողովների ներկայությամբ:

Երեկ ուսանողները հայտնեցին «Չենք լռելու»-ին, որ ԵՊՀ ղեկավարությունը, թեև նախաձեռնությանը դիմած ուսանողների մասին մամուլում զանազան ոչ կոռեկտ կարծիքներ արտահայտելուն (գործից անտեղյակ, անբան մարդիկ, պոռոտախոսությամբ զբաղվողներ և այլն), փաստացի լուծել է խնդիրը` հանձնաժողովների ներկայությամբ քննություններ հանձնելու ևս մեկ շանս ընձեռելով: Բոլոր 12 ուսանողներն էլ ստացել են դրական գնահատականներ:

Ի դեպ, մամուլի միջոցով ԵՊՀ-ից «Չենք լռելու»-ին հայտնել են, որ բուհում բոլոր  քննությունները բաց են, և հրավիրել ներկա լինել դրանց: Նախաձեռնությունն անպայման կօգտվի այդ հնարավորությունից ձմեռային քննաշրջանի ընթացքում:

Ի դեպ, նշենք, որ Բոլոնյան գործընթացին անդամակցումն ենթադրում է անցում դեպի քննությունների բացառապես գրավոր համակարգ: Ինչո՞ւ է Հայաստանում ձգձգվում այդ պրոցեսը, պարզ չէ, սակայն զանազան ենթադրությունների տեղիք է տալիս:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը հորդորում է կրթական համակարգում անարդարությունների բախված բոլոր անձանց դիմել [email protected] էլեկտրոնային հասցեով:

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter