
Խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ Գ. Սահակյանն ասել է, որ կառավարությանը մերժել չի կարող
Քիչ առաջ խորհրդարանական ոչ իշխանական խմբակցությունները հանդիպել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ՝ պարզելու, թե արդյոք ինչու են կառավարության կողմից բերված անծանոթ օրինագծերը ընդգրկվել արտահերթ նիստի օրակարգում:
«Հետքի» հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասաց, որ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման ժամանակ իրենք ասել են՝ դիտավորություն են տեսնում նման հնչեղություն ունեցող նախագծերը արտահերթ նիստում ընդգրելու որոշման մեջ:
«Այս օրենքների մեծ մասը գոնե լուրջ քննարկման կարիք ունեն, դրանք պետք է քննարկվեին հանձնաժողովում: Եվ մտածել, որ քանի որ պատգամավորը խորքային ծանոթ չե դրանց ու կգա քվեարկի՝ դառնալով կառավարության նախագծերի դակող մարմին, ճիշտ չէ»,- նշեց նա: Մեր հարցին, թե Գալուստ Սահակյանը ի՞նչ բացատրություններ բերեց, ինչպե՞ս պատճառաբանեց, Ռ. Հակոբյանը փոխանցեց. «Ասաց, որ կառավարությունը անհրաժեշտ է համարում, ու ինքը չի կարող մերժել կառավարությանը»:
Մեկնաբանել