
Աղվան Վարդանյան. «Եթե 12 կետերը ամբողջությամբ կատարեն, մենք սիրով «պահանջում ենք» բառը կփոխարինենք այլ բառով»
«Եթե իշխանությունները առաջարկվող 12 կետերը ամբողջությամբ կատարեն, մենք սիրով «պահանջում ենք» բառը կփոխարինենք այլ բառով»,- այս մասին «Հետքի» հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե քառյակը շտապողականություն է դրսևորել 12-կետանոց պահանջների փաստաթուղթը կազմելու ընթացքում` թույլ տալով լեզվաշարադրական սխալներ:
Մեր հարցին, թե ՀՅԴ-ն համակարծիք է արդյոք ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարության հետ, որ քառյակը լեզվաշարադրական մեկ սխալ է թույլ տվել` Սերժ Սարգսանի հրժարականը չի պահանջել, բայց շուտով կուղղի այդ սխալը, Աղվան Վարդանյանը դժվարացավ պատասխանել` նշելով. «Այդ հարցը տվեք պարոն Զուրաբյանին: Նա իր անունից է խոսել` քառյակի անունից չի խոսել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել