HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խմբագիրները հայտարարում են

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում 2010 թվականին կատարված փոփոխությունները (հոդված 1087.1), որոնց հայտարարված նպատակը «Զրպարտություն» եւ «Վիրավորանք» հասկացությունների ապաքրեականացումն էր, վեր են ածվել խոսքի ազատության, տեղեկություններ փնտրելու, ստանալու եւ տարածելու սահմանադրական նորմերի գործնական կիրառումը խոչընդոտող գործիքի: Մեծացող հաճախականությամբ տպագիր լրատվամիջոցների դեմ դատական հայցեր են հարուցվում, որոնց հիմնական նպատակը մեծ տուգանքների գնով թերթերի գործունեությունը դադարեցնելն է, կամ նրանց ներքին գրաքննության կանոններ պարտադրելը:

Մենք` Հայաստանում լույս տեսնող թերթերի ներքոստորագրյալ խմբագիրներս, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի հոդված 1087.1-ով սահմանված դրույթները եւ դրանց դատական կիրառումը համարում ենք հակասահմանադրական, որի հեռահար նպատակը ՀՀ քաղաքացիներին տեղեկատվական տպագիր այլընտրանքներից զրկելն է:  

Հաշվի առնելով, որ ՄԻ պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ  43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով, Սահմանադրական դատարանին կոչ ենք անում մինչեւ վերջնական որոշման կայացումը միջոցներ գործադրել Քաղաքացիական օրենսգրքի վիճարկվող հոդվածի գործնական կիրառումը կասեցնելու նպատակով:

Ընդգծում ենք նաեւ, որ պատրաստ ենք լիազորված անձանց միջոցով պատկան մարմիններին ներկայացնել իրավիճակի հաղթահարման կոնկրետ առաջարկներ: 

Միեւնույն ժամանակ հայտարարում ենք, որ անկախ դատական եւ այլ կարգի հետապնդումներից` հավատարիմ ենք մնալու ընթերցողներին տեղեկություններ տրամադրելու մեր մասնագիտական պարտքին, եւ հետեւողականորեն պայքարելու ենք խոսքի ազատության, ինչպես նաեւ տեղեկություններ փնտրելու, ստանալու, տարածելու սահմանադրական իրավունքի պաշտպանության համար: 

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան

«Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր Բագրատ Եսայան

«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյան

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյան

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Աննա Վ. Հակոբյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան

«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Շողեր Մաթեւոսյան

19.10.2011

Մեկնաբանություններ (1)

ara
xosqi azatutyun petq e lini, hakarak depqum mard anvan@ menq vayel chenq lini. Inch amot e: vor darum inchic enq xosum.....Kardacel eq Markes? hishum eq erb erexan harcnum e te inch hot e galis, exbayr@ patasxanum e - shan qaqi. Ete moracel eq noric kardaceq. Aseliqs en e vor es amen inchic shan qaqi hot e galis. Tshvar im joghovurd, Sevakin u Shirazin anarjan mtavorakanutyun, vor terterin menak eq toghel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter