HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բռնի տեղահանումը գերազանցեց 50 միլիոնի սահմանը

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանից հետո առաջին անգամ համաշխարհային բռնի տեղահանումը գերազանցեց  50 մլնի սահմանը : Զեկույցը, որը հրապարակվել է այսօր ՄԱԿ ՓԳՀ- ի կողմից, ցույց է տալիս, որ մի շարք փախստականների, ապաստան հայցողների և ներքին տեղահանված անձանց թիվը ամբողջ աշխարհում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից հետո գերազանցել է 50 միլիոնը:

ՄԱԿ ՓԳՀ-ի  տարեկան ընդհանուր միտումների զեկույցը, որը հիմնված է կառավարության, հասարակական  կազմակերպությունների կողմից կազմված տվյալների վրա, ցույց է տալիս և արձանագրում,  որ 51.2 մլն անձ հարկադրաբար տեղահանվել է  2013 թվականին, որը 6 միլիոնով ավելի է քան 2012թ. արձանագրված 45.2 միլիոնը: Այս աճը պայմանավորված է հիմնականում Սիրիայի պատերազմով, որն անցած տարվա վերջին հարկադրեց 2.5 մլն  մարդկանց դառնալ փախստական և 6.5 մլն մարդկանց ներքին տեղահանության պատճառը դարձավ: Հիմնականում նոր տեղահանությունը տեսնում ենք նաև Աֆրիկայում, հատկապես Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում և 2013 թ-ի վերջին Հարավային Սուդանում նույնպես:

«Մենք տեսնում ենք անվերջանալի պատերազմների, հակամարտությունների լուծման ձախողումների անդրադարձը,- ասել է Անտոնիո Գուտերեսը` ՄԱԿ-ի գծով փախստականների գերագույն հանձնակատարը,- Խաղաղությունը այսօր ծայրահեղ անհրաժեշտ է: Մարդասերները կարող են օգնել մեզ կամավոր կերպով, բայց քաղաքական որոշումները կենսականորեն անհրաժեշտ են: Առանց դրա, հակամարտության և զանգվածային տառապանքի տագնապալի մակարդակը, որն  արտացոլվում է այս տվյալներում կշարունակվի»:

Աշխարհում ընդհանուր առմամբ 51.2 մլն հարկադիր տեղահանվածներ ներկայացնում են մարդկանց ահռելի քանակություն, ովքեր օգնության կարիք ունեն, ինչպես նաև ներկայացնում են հետևանքներ և´ աշխարհի  դոնոր ազգերի արտաքին օգնության բյուջեների և´երկրների ընդունելու պատրաստակամությունը փախստականների ճգնաժամերի գագաթնակետում: «Համաշխարհային հանրությունը պետք է հաղթահարի այս տարբերությունները և Հարավային Սուդանի, Սիրիայի, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության այսօրվա հակամարտություններին  լուծումներ գտնի: Ոչ ավանդական դոնորները պետք է քայլեն ավանդական դոնորների կողքին : Այնքան շատ մարդիկ են բռնի տեղահանված այսօր, որքան ամբողջ բնակչությունը միջինից մինչև մեծ պետություններ, ինչպես օրինակ Կոլումբիան կամ Իսպանիան, Հարավային Աֆրիկան կամ Հարավային Կորեան»,- ասաց Գուտերեսը: 

Փախստականները

Փախստականների տեղահանման տվյալները Գլոբալ Միտումներ զեկույցում ընդգրկում է երեք խմբեր - փախստականներ, ապաստան փնտրողներ և ներքին տեղահանվողներ: Նրանց շրջանակներում, փախստականների թիվը կազմում է 16.7 միլլիոն ամբողջ աշխարհում, որոնցից 11.7 միլլիոնը ՄԱԿ ՓԳՀ-ի խնամքի տակ են իսկ մնացածը գրանցված են մեր քույր կազմակերպությունով, ՄԱԿ - ի օգնությունը և Պաղեստինի Աշխատանքային Գործակալությունը: Այս միագումարները ամենաբարձրն են որ ՄԱԿ ՓԳՀ-ն տեսել 2001-ից սկսած: Փախստականների կեսից ավելին ՄԱԿ ՓԳՀ-ի խնամքի տակ, ավելի քան 5 տարի աքսորված են եղել : Ընդհանուր առմամբ, ամենամեծ փախստական բնակչությունը ՄԱԿ ՓԳՀ-ի խնամքի տակ աֆղանցիներնեն, սիրիացիներն և սոմիլիացիներ, մոտավոր աշխարի փախստականների կեսը: Մինչդեռ, Լեբանանը, Պարսկաստանը և Պակիստանը հյուրնկալել են ամենաշան փախստականներին աշխարհում: Ասիան և խաղաղօվկիանոսյան կղզիներն  ունեին ամենամեծ փախստական բնակչությունը, 3.5 միլլիոն: Աֆրիկան ուներ 2.9 միլիոն մարդ, իսկ Մերձավոր Արեւելքը և Հյուսիսային Աֆրիկան ուներ 2.6 միլլիոն մարդ: 

Ապաստան հայցողները

Ապաստան հայցողները, ի տարբերություն փախստականների, 2013-ին 1.1 միլլիոն մարդ ապաստանի հայտ է նեկայացրել, մեծ մասը զարգացաց երկրներում: 25.300 հայտեր եղել են եչշրեխաներից, ովքեր բաժանված են եղել ծնողներից: Սիրիացիները ներկայացրել են 64.300 պահանջներ, այլ երկրներից ավելի շատ, հաջորդելով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը և Մյանմարին: 

Ներքին տեղահանում

Ներքին տեղահանում - նշանակում է որ մարդիկ ստիպված են լքել իրենց տները իրենց իսկ սեփական երկրում: ՄԱԿ ՓԳՀ-ի և այլ հումանիտար դերասանների դերն է օգնել այս մարդկանց ներկայացնել այնքան  մարտահրավերներ ինչքան կա կոնֆլիկտ տարածքում: 

Լուծումներ անհատների համար

ՄԱԿ ՓԳՀ - ի աշխատանքը մարդկանց համար երկարաժամկետ լուծումներ գտնելն է, ովքեր ենթարկվել են բռնի տեղահանման. Սա հնարավոր է կամավորների վերադարձի միջոցով, իսկ մյուս հնարավորությունները ներառում են տեղական ինտեգրումը կամ վերաբնակեցման երրորդ երկրներում: 2013-ին աշխարհը տեսավ փախստականները վերադարձի չորրորդ ամենացածր մակարդակը` գրեթե մեկ քառորդ դար, - 414.600 մարդ. Որոշ 98.400 փախստականներ, բնակություն են հաստատ էլ 21 երկրներում. Ամբողջ աշխարհում տեղական ինտեգրման, ներքին տեղահանված անձանց եւ վերադարձների մասին տվյալները չեն տրամադրվում, չնայած 1.4 մլն ներքին տեղահանվածներ վերադարձել են այն երկրներ, որտեղ ՄԱԿ ՓԳՀ-ն գործում է ՆՏԱ - ների հետ: 

Ապաքաղաքացիություն

Քաղաքացիություն չունեցող բնակչությունը ընդգրկված չէ գործիչ 51.2 միլիոն բռնի տեղահանված անձանց թվի մեջ (քանի որ, ապաքաղաքացիությունը միշտ չէ որ  առնչվում է տեղահանման հետ). Ապաքաղաքացիության քանակի որոշումը դժվար է, որ բնորոշ դժվարությունների պատճառով,որոնք բնորոշ են կառավարություններիմն եւ ՄԱԿ ՓԳՀ-ին . մարդիկ, ովքեր չունեն քաղաքացիություն եւ համապատասխան փաստաթղթեր, եւ քանի որ որոշ երկրներ չեն հավաքել տվյալներ բնակչության մասին, իրենց չեն համարում իրենց երկրի քաղաքացիներ. 2013-ի հմար, ՄԱԿ ՓԳՀ - ի գրասենյակները ամբողջ աշխարհում զեկուցել են գրեթե 3,5 միլիոն քաղաքացիություն չունեցող մարդկանց մասին, սակայն դա քաղաքացիություն չունեցող մարդկանց թվաքանակի միայն մեկ երրորդն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter