Պետական պարգեւ շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար, «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ Վարդան Սրմաքեշի հետ:
Խորհրդարանի նախագահը պարոն Սրմաքեշին հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից շնորհված պետական պարգեւը: Վարդան Սրմաքեշը ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ հայապահպանության գործում ներդրած ծանրակշիռ ավանդի, հայրենքին մատուցած ծառայությունների, ինչպես նաեւ ՀՀ եւ օտարերկրա պետությունների միջեւ բարեկամության ամրապնդմանը մեծապես նպաստելու համար պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց պարոն Սրմաքեշին պետական բարձր պարգեւի արժանանալու կապակցությամբ եւ կարեւորեց նրա հայրենանվեր գործունեությունը ու ներդրումը հայ-շվեյցարական բարեկամական կապերի ամրապնդման գործում: Վարդան Սրմաքեշը շնորհակալություն հայտնեց իր գործունեությունը բարձր գնահատելու համար եւ նշեց, որ այսուհետ եւս ամեն ինչ կանի Հայաստանին օգտակար լինելու համար:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել