HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստին

ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանն այսօր Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 62-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում է տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող հարցեր: Մասնավորապես` խորհրդի նիստի քննարկմանը կներկայացվեն արտակարգ իրավիճակների նախազգուշացման եւ չեզոքացման ոլորտում համագործակցության համաձայնագրի նախագիծը,  ԱՊՀ երկրների տնտեսական համագործակցության հետագա զարգացման հայեցակարգով նախատեսված հիմնական  միջոցառումների  ծրագրի, ինչպես նաեւ մինչեւ 2020թ. ընկած ժամանակահատվածում ԱՊՀ երկրների տնտեսական զարգացման ռազմավարության երկրորդ փուլի միջոցառումների ծրագրի կատարման ընթացքը:

Զեկույցներ կներկայացվեն նաեւ ԱՊՀ երկրների գործարար եւ ներդրումային միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, արդյունաբերական եւ գիտատեխնիկական պարկերի, ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկայի իրավիճակի մասին: Կքննարկվեն նաեւ ֆինանսաբյուջետային  եւ կազմակերպչական մի շարք հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter