
Աշոտ Սուքիասյանը տեղափոխվել է Հայաստան
Օֆշորային սկանդալի առանցքային դերակատար Աշոտ Սուքիասյանը երեկ` հունիսի 19-ին, արտահանձնվել է Հայաստան:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: Համաձայն հաղորդագրության` «ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել