HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է մարտական հենակետեր

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ` հունիսի 19-ին, աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում: Ինչպես նշված է ՊՆ կայքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն և ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter