Հայ արիները Զատիկ են տոնում՝ փառաբանելով Մայր Անահիտին
Այսօր ՀԱՄ կենտրոնական գրասենյակում կատարվեց Հայ Աստվածների եւ Տիեզերքի Արարչի փառաբանման ծիսական արարողություն: Հայարիական (հեթանոսական) ծիսակարգը կատարել են ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, քուրմ Մանուկը (Սերգեյ Մանուկյան) եւ քրմի թեկնածու Աշոտ Բադալյանը:
Վաղը Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբման (ՀԱՀ) անդամները ՀԱՄ հոգեւոր հանձնախմբի առաջադրած քրմի բոլոր թեկնածուների հետ Զատիկի ծիսական ու տոնական արարողություն կանցկացնեն Գորիսից դեպի Ստեփանակերտ ճանապարհահատվածին՝ Խնձորեսկ գյուղի մերձակայքում գտնվող հնավայրաստղադիտարանի տեղում:
Այս տարածքում, ըստ հանրահայտ գիտնական Պարիս Հերունու ուսումնասիրությունների, եղել է Քարահունջի աստղադիտարանի նման մեկ այլ՝ ավելի փոքր աստղադիտարան:
Զատիկը Մայր Անահիտի` Հայոց պտղաբերության եւ մայրության Աստվածուհու տոնն է: Այն արիական-հեթանոսական կարեւոր ու առանցքային տոներից մեկն է:
ՀԱՄ լրատվական կենտրոնից հայտնում են, որ ՀԱՄ եւ ՀԱՀ անդամները կազմակերպել են տոնական եւ համերգային ծրագիր, որը կընթանա բազմագույն ձվերի ավանդական ձվախաղով, ազգային ուտեստների համտեսմամբ:
Իսկ Ապրիլի 24-ին վերջիններս կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ կհարգեն Հայոց ցեղասպանության միլիոնավոր զոհերի հիշատակը` եւս մեկ անգամ հավաստելով արդար վրեժի ու հայոց պահանջատիրության գաղափարներին նվիրվելու իրենց կամքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել