Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Վաղարշակ Մխիթարյանը
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը որոշում է ստորագրել Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանին նշանակման մասին: Հիշեցնենք, որ Գյումրիի փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել հունիսի 18-ին` ազատվելով զբաղեցրած պաշտոնից: Իբրեւ հրաժարականի պատճառ նա նշել էր փաստաբանությամբ զբաղվելու մտադրությունը:
Վաղարշակ Արամայիսի Մխիթարյանը ծնվել է 1960թ. օգոստոսի 6-ին, Գյումրի քաղաքում:
1979-1984թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1976-1979թթ. աշխատել է Գյումրու «Տաքսոմոտորային ավտոտրանսպորտային ձեռնարկությունում»
1984-1986թթ. աշխատել է Արթիկի շրջանի դատախազությունում 1986-1991թթ. աշխատանքի է անցել Շիրակի մարզի Լենինական քաղաքի դատախազությում՝ որպես ավագ քննիչ, իսկ 1991-1993թթ.՝ Գյումրի քաղաքի ավագ քննիչ:
1993-1994թթ. աշխատել է Գյումրի քաղաքի դատախազի օգնական,1994-1999թթ.՝ Գյումրի քաղաքի դատախազի տեղակալ, իսկ 1999-2013թթ. Շիրակի մարզի դատախազի տեղակալ:
Տիրապետում է ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին: Ամուսնացած է՝ ունի երկու զավակ և երկու թոռ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել