HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում հունիսի 21-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 22-25-ին շրջանների զգալի մասում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություննը, քամին հարավ-արևմտյան` 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ին կբարձրանա 1-2 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի:

Երևանում հունիսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-25-ին գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: 

Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.40C (1998թ)

• Օդի նվազագույն ջերմաստիճան 5.70C (1978թ)

• Օդի միջին օրական ջերմաստիճան 22.40C 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter