HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության զորքերի նոր վարչական շենքը բացվեց

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանում ներկա է գտնվել ՀՀ ոստիկանության զորքերի նոր վարչական շենքի բացման արարողությանը: Միջոցառումը համընկնում է ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի օրվան: Հանրապետության Նախագահը շրջել է երկհարկանի հիմնանորոգված շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված աշխատանքային պայմաններին:

Նախագահին շրջայցի ժամանակ ներկայացրել են, որ վարչական շենքն ունի ժամանակակից, կահավորված աշխատասենյակներ, դահլիճ, ուսումնական և ցուցադրական սրահներ, որոնք հագեցած են նոր սերնդի տեխնիկայով, ծառայության պայմանները դյուրին դարձնելու և աշխատանքը ժամանակի պահանջներին համահունչ կազմակերպելու անհրաժեշտ միջոցներով:

Հանրապետության Նախագահն այցելել է նաև վարչական նոր շենքում բացված ոստիկանության զորքերի անցած ճանապարհն ընդհանրացնող թանգարան, որն առաջիկայում կհարստացվի մարտական ուղի անցած և զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող վկայություններով ու պատմական նմուշներով:

Նախագահ Սերժ Սարգսյանը ոստիկանության զորքերի կազմավորման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորել և արդյունավետ ծառայություն է մաղթել ոստիկանության զորքերի հրամանատարությանն ու ողջ անձնակազմին: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմիը: 

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Ոստիկանաան խունտայով կառավարվող համակագ:
Գեւորգ
Երեկ հանդիսավորապես ցուցադրվեցին ոստիկանական լայն պատրաստություններն ու ողջ հզորությունը, եւ հայոց հասարակությունը թեթեւացած շունչ քաշեց իր ապահովության համար! Թույլ տվեք միամտորեն հարցնել սակայն, իսկ ում դեմ են զինվել-զարդարվել թանկարժեք արտասահմանյան զենք ու զրահներով մեր «պանծալի» պաշտպանները? Բոլոր մակարդակի ապուշներին արդեն հայտնի է, որ օրը ցերեկով կրակող-սպանող ընտրյալ տղերքը փաստորեն լիցենզավորված են իրենց գործնեության համար ու ոստիկանությունը նրանց հետ գործ չունի մեծ հաշվով (բացի աջակցելուց, ըստ երեւույթին!) Ուստի ովքեր են այդ հզոր կառույցի հավանական թիրախները? Տանը փակված, հացի համար կոպեկներ հաշվող թոշակառուները, թե քաղցած, կարկտահարված ու դատարկ գյուղերը? Հազիվ թե! Մնում են ուրեմն այն սակավաթիվ ջահել-ջուհելները, որոնք դեռեւս չեն կոտրվել ու չեն արտագաղթել, այլ հավատում են ու փորձում մի բան փոխել երկրում: Նրանք էլ կերթան ի վերջո, ուժերը շատ անհավասար են արդեն: Թոշակառուներն արագորեն կպակասեն, իսկ գյուղերը բոլորովին կամայանան: Եւ --- պետերն ու թիկնապահները մի օր շփոթված իրար երեսի կնայեն ու թերեւս կփորձեն հասկանալ - թե իրենք ինչի համար են?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter