HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Թե ինչպես է կյանքով լցվում Աֆրիկյանների բակը (ֆոտոպատմություն)

Աֆրիկյանների ակումբի շենքի ներբակային տարածքում շարունակվում են մշակութային միջոցառումները: Սկսնակ և փորձառու երաժիշտները գրեթե ամեն երեկո բակում հավաքավածների համար փոքրիկ տոն են ստեղծում: Լույսը բացվելուն պես Աֆրիկյանների բակում արդեն մարդիկ կան: Ցերեկվա տապին կարելի է պարզապես մտնել Աֆրիկյանների բակ, սրճել, գիրք կարդալ, նվագել՝ այդպիսով կենդանություն հաղորդել Երևանի պատմության կենդանի վկային:

Դպրոցահասակ երեխաները նունպես միացել են պատմամշակութային այս շինության համար մղվող քաղաքացիական պայքարին, որն ընթանում է բոլոր հնարավոր ուղղություններով՝ իրավականից մինչև մշակութային:

Ընդհանուր առմամբ հենց այդ պայքարի և հետևողականության շնորհիվ է, որ ապամոնտաժման բուն աշխատանքներն այժմ կանգնեցվել են: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter