HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոչ` Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հանդիպմանն ընդառաջ

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչ է տարածել՝ ուղղված ՀՀ-ում գրանցված հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին: 

«Այս տարվա հունիսի 29-ից հուլիսի 2-ը Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքում տեղի է ունենալու Օրհուսի կոնվենցիայի կողմ երկրների հինգերորդ հանդիպումը, որի ընթացքում քննվելու են Հայաստանի կառավարության կողմից Օրհուսի կոնվենցիայի ձախողման և դրա համար պատասխանատվության հիմնահարցերը: Հանդիպմանը մասնակցելու են նաև Հայաստանի բնապահպանական հարցերով շահագրգիռ հանրության անդամները, ովքեր ներկայացնելու են կոնվենցիայի իրականացման հարցում առկա իրական պատկերը:

Հիշեցնենք, որ Դալմայի այգու և Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման առնչությամբ 2008, 2011, և 2013 թվականներին Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն արձանագրել է, որ Հայաստանի կառավարությունը ձախողել է կոնվենցիայով ամրագրված մարդու իրավունքների ապահովումը և ներկայացրել է համապատասխան առաջարկություններ: Մինչ օրս, սակայն, այդ առաջարկություններից ոչ մեկը չի իրականացվել:

Մաաստրիխտի հանդիպմանը մասնակցող հանրության անդամների կողմից պատրաստվել և Կողմերի հանդիպմանն է ներկայացվելու մի հայտարարություն կոչ, որով հանրությունը Կողմերին առաջարկելու է Հայաստանի կառավարության նկատմամբ կիրառել պատասխանատվության այնպիսի միջոցներ, որոնք կառավարությանը կստիպեն անհրաժեշտ քայլեր ձեռնակել կոնվենցիայի լիարժեք իրականացման համար:

Սույնով, մենք կոչ ենք անում Հայաստանում գործող հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, գիտության և կրթության ոլորտի ներկայացուցիչներին, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին և Հայաստանում մարդու իրավունքների, կառավարության հաշվետվողականության համար շահագրգռված բոլոր անձանց և կազմակերպություններին ստորագրել այն հայտարարություն կոչի տակ, որը պետք է ներկայացվի Օրհուսի կոնվենցիայի Կողմերի հանդիպմանը:

Հայտարարությունը ներկայացնում ենք այս Կոչին կից: Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք մինչև սույն թվականի հունիսի 28ը գրել [email protected] կամ [email protected] հասցեներով»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter