
ԵԽԽՎ բյուրոն որոշել է առաջիկա 2 տարիների ընթացքում Ադրբեջանում նիստեր չանցկացնել
Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանը մեկնարկեց Ադրբեջանում տեղի ունեցած վերջին դեպքերի առնչությամբ Բյուրոյի որոշման ընթերցմամբ:
Խոսքը վերջին սկանդալային իրադարձության մասին է, երբ Ադրբեջանի իշխանությունները հրաժարվել էին մուտքի վիզա տրամադրել ԵԽԽՎ գլխավոր ասամբլեայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի բանագնաց Ռենե Ռուկեին՝ պատճառաբանելով, որ վերջերս Ռուկեն այցելել է Արցախի Հանրապետություն:
ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը նիստում հայտարարեց, որ բյուրոն որոշել է առաջիկա երկու տարվա ընթացքում Ադրբեջանում հանձնաժողովի նիստեր չանցկացնել:
Նա ասաց, որ եթե ադրբեջանական իշխանությունները չապահովեն ԵԽԽՎ ներկայացուցիչների ազատ տեղաշարժվելու իրավունքը, ովքեր ԵԽԽՎ աշխատանքների շրջանակներում այցելում են Ադրբեջան, իրենք կոմիտեի նիստեր Ադրբեջանում չեն հրավիրի:
Անն Բրասյորը նշեց նաև, որ իր համար անընդունելի է այն հանգամանքը, որ ԵԽԽՎ ներկայացուցիչը չկարողացավ այցելել Բաքու:
Մեկնաբանել