
Բերման ենթարկված ցուցարարների մի մասին ազատ են արձակել
Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի շուրջ 3 տասնյակ մասնակիցներին ոստիկանությունը բերման էր ենթարկել: 12 ցուցարար արդեն ազատ է արձակվել, մյուս մասը շարունակում է մնալ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում:
Կենտրոնի բաժանմունքի դիմաց հավաքված են նաև մի խումբ ակտիվիստներ ու պահանջում են ազատ արձակել բերման ենթարկվածներին:
Բերման ենթարկելու սահմանված 3 ժամյա ժամկետից 20 րոպե ուշ ազատ արձակեցին 2 ցուցարարի՝ Հայկ Ադամյանին և Արսեն Մանուկյանին: Վերջիններս ասացին, որ վնասվածքներ են ստացել բերման ենթարկելու ընթացքում:
Քիչ առաջ ոստիկանության բաժին ժամանեց նաև ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել