HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ընկերության «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հունիսի 23-ի որոշումով արգելվել է «Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ի «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը:

«Ալագյազի պանրագործարան» ՓԲԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակի արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «ԱԼԱԳՅԱԶԻ ՊԱՆՐԱԳՈՐԾԱՐԱՆ» ՓԲԸ-ի կողմից արտադրված «Չանախ» պանրի արտադրատեսակի նմուշը, համաձայն«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանումՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Կազմակերպությանը տրվել է հանձնարարական՝

1) վերացնել հայտնաբերված խախտումները (կազմակերպել սանիտարական օր, իրականացնել «Չանախ» պանրի արտադրության պահման պահեստային տարածքների, տեխնոլոգիական սարքավորումների և գործիքների պատշաճ մաքրում և ախտահանում):

2) «Չանախ» պանրի պահեստային մասում և իրացման նպատակով իրացման կետերից 05.05.2014թ. խմբաքանակը հետ կանչել, օգտահանել կամ ոչնչացնել:

3) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշով:

4) «Չանախ» պանրի արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հուլիսի 7-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter