
«Անլուրջ է»,- Սուրեն Աբրահամյանը՝ քառյակի 12 կետի մասին
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը «անլուրջ» է համարում ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից իշխանությանը ներկայացված 12 կետանոց պահանջների մասին որևէ գնահատական տալն ու ներքաղաքական ներկա իրավիճակի մասին խոսելը:
«Երբ լուրջ քաղաքական խմորումներ կլինեն, այն ժամանակ զանգահարեք, կխոսենք»,- «Հետք»-ին ասաց Աբրահամյանը:
Մեր հարցին, թե արդյոք 12 կետերը չեն կարող հանգեցնել քաղաքական լուրջ խմորումների, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Չեմ իմանում՝ հայ ժողովրդին սոցիալական խնդիրներով հեղափոխության տանել կլինի՞, երբևիցե չի եղել: Դե հիմա լինի՝ տա Աստված…»:
Նա նշեց, թե 12 կետերը չի էլ կարդացել, դրանց ծանոթ չէ, ուստի չի կարող պատասխանել մեր այն հարցին, թե արդյոք այդ պահանջների թվում քաղաքական որևէ հարց չկա:
Լուս.՝ a1plus.am-ից:
Մեկնաբանել