HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պարույր Հայրիկյանի կարծիքով՝ կոալիցիայի փլուզումով ոչինչ չի փոխվի

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ինքն էլ չգիտի՝ կոալիցիայի մոտալուտ փլուզման մասին լուրերը նախընտրական ինտրի՞գ են, թե՞ լուրջ տարաձայնություն: Բայց նրա ասելով՝ եթե կոալիցիան փլուզվի էլ, ապա այն ժողովրդի վրա որեւէ կերպ չի անդրադառնա:

«Դա մեր կյանքը փոխող երեւույթ չէ: Կարող է որոշ կարիերիստների համար խնդիր առաջանա, բայց մեր ժողովրդի համար որեւէ դերակատարություն չի ունենա: Այդ ի՞նչ ծրագրեր ունեն, որ իրար հետ լինեն կամ առանձին: Ես ժողովուրդների կուսակցության հիմնադիրն եմ, առաջին կուսակցության հիմնադիրն եմ, բոլորի համար ճանապարհ բացելու պայմաններ եմ ստեղծել, գոնե ես կիմանայի, որ լավ ծրագիր ունեն եւ կափսոսայի, որ այդ ծրագիրը ձախողվի, եթե նրանք պառակտվեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:

ԱԻՄ նախագահի խոսքերով՝ ԲՀԿ-ն ու ՀՀԿ-ն միայն իրենց իշխանության հարցն են լուծել, նույն մոտեցմամբ են առաջնորդվում նաեւ ՀԱԿ-ն ու գործող կուսակցությունների մեծ մասը:

«Իսկ դուք գիտե՞ք մեկին, որ ԱԻՄ-ի նման ասպարեզ գար եւ ասեր՝ պայքարում ենք անկախության հանրաքվեի համար, նույնը սրանք են: Հիմա ասում եմ՝ եկեք պայքարենք դեմոկրատական Հայաստանի համար եւ խոստանում եմ իմ թեկնածությունն էլ չառաջադրել: Մարդիկ գաղափարապես համաձայնվում են եւ ասում են, որ փայլուն առաջարկ է եւ ավելին է, քան անկախության հանրաքվեն, կամ դրան հավասար մի բան է, բայց համամարդկային երեւույթ է, ընդունում են, հետո գնում են իրենց տեղերն ու մտածում, թե ոնց անեն, որ մի 2 կոպեկ ավել ստանան»,- ավելացրեց Պ. Հայրիկյանը:

Ըստ Հայրիկյանի՝ այսօր ժողովրդի մասին մտածող չկա, դրա համար էլ ինքը չի մտածում, որ կոալիցիայի փլուզումից ինչ-որ բան կփոխվի, այդ իսկ պատճառով դրան լուրջ չի վերաբերում:

«Այ, եթե ինչ որ ծրագրային հարցերի շուրջ տարաձայնություններ լինեն, իհարկե կմտածեի, նույնիսկ կփորձեի դերակատարում ունենալ»,- հավելեց Պարույր Հայրիկյանը:

Մեկնաբանություններ (1)

Վահե2010
Ճիշտ` ինչպես միշտ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter