
Աֆրիկյանների շենքի համար պայքարի ամենամարդաշատ օրը (լուսանկարներ)
Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման համար մղվող պայքարի ամենամարդաշատ օրն այսօր էր: Օբյեկտիվ պատճառներից մեկը աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանի ելույթն էր շենքի բակում:
Համասյանի դաշնամուրային կատարմանը հաջորդեց քաղաքացիների իմպրովիզ «կատարումը» հարվածային գործիքներով:
Որպես թմբուկ ծառայում էին Աֆրիկյանների շենքը շրջապատող շինարարական պարիսպները: Ոստիկանությունը տևական ժամանակ չէր կարողանում պարիսպների մոտից հեռացնել իրենց բողոքի ձայնն այդ կերպ բարձրացնող քաղաքացիներին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել