HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երթևեկության փոփոխություն` Երևանի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։

Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.

- 1-ին կամ աջ եզրային երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց կամ աջ` դեպի մարզահամերգային համալիր,

- 2-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց,

- 3-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ուղիղ` դեպի Կիևյան փողոց, կամ ձախ` դեպի Հալաբյան փողոց,

- 4-րդ երթևեկելի գոտուց կթույլատրվի երթևեկել ձախ` դեպի Հալաբյան փողոց։

Ծիծեռնակաբերդի խճուղով Լենինգրադյան փողոց ուղղության ժամանակ վերը նշված առաջին գոտի մուտք գործած տրանսպորտային միջոցների վարորդներին կարգելվի աջ թևով վերադասավորվել այլ գոտի և ձախ շրջադարձ կատարել Հալաբյան փողոց։

Հալաբյան փողոց երթևեկելիս անհրաժեշտ է նախապես տեղադրված ուղղությունների նախնական ցուցիչի պահանջներին հետևելով` Ծիծեռնակաբերդի խճուղով երթևեկել Շինարարների փողոց, այնուհետև Շինարարների փողոցի որևէ խաչմերուկում կատարել աջ շրջադարձ ու երթևեկել Հալաբյան փողոց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter