HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ւմ համար է ոչնչացվում Ուսանողական այգին

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությանը հայտնի է դարձել, որ Ուսանողական այգում Տերյան փողոցի կողմից կառուցվող հսկայական շինությունը պատկանում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչե Ղազարյանի կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին:

Ըստ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տեղեկանքի (առդիր)՝ Ռուզաննա Բեգլարյանը Ուսանողական այգին կառուցապատող «Արմեն» ՍՊԸ-ի հիմնադիրն է դարձել 2009թ.-ին: Այդ նույն ժամանակահատվածում այգում մեծ թափ սկսեցին ստանալ ծառահատումներն ու շինարարությունը:

Տարիներ շարունակ այգու տարածքում գործող թեթև սրճարանը դարձել է մի քանի հարկանի բետոնապատ շինություն՝ գրավելով մոտ երկու անգամ ավելի մեծ տարածք, քան Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքում նշված մակերեսը: Չնայած որ սրճարանը կառուցվում է պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտում, այն սահմանված կարգով չի համաձայնեցվել ՀՀ մշակույթի նախարարության հետ:

Կառուցապատման արդյունքում խախտվել են քաղաքացիների առողջ և բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու ու հանգստի սահմանադրական իրավունքները, ՀՀ մի շարք օրենքների պահանջներ ու միջազգային պարտավորություններ:

ՀՀ Նախագահը, գլխավոր դատախազը և Երևանի քաղաքապետարանն անտեսել են 20.000 քաղաքացու կողմից նրանց ուղղված դիմումները, ՀՀ բոլոր ատյանների դատարանները մերժել են 116 քաղաքացու հայցը: ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է նաև քննության առնել «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչների դիմումը:

Այս բացահայտմամբ պարզ դարձավ՝ ում հովանավորության պատճառով էր, որ ՀՀ քաղաքացիներին չհաջողվեց օրինական հիմքերով և եղանակներով կանխել Ուսանողական այգու ոչնչացումը: Փաստորեն, ՀՀ Նախագահը դարձել է Երևանում հանրային տարածքների գրավման ու անօրինական կառուցապատումների փաստացի «տանիք»:

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
19-ը հոկտեմբերի 2011թ.
[email protected]

Մեկնաբանություններ (1)

Նուբար Ասլանյան
Հերիք կտրեք մեր ծառերը ..... ես ձեր տիրոջ մերը Լսեք,հիշեք մեր բառերը՝ Մենք ենք այս քաղաքի տերը... Ն.Ա:30.11.10.Հայֆա,Իսրայել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter