Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում hունիսի 26-ին` շրջանների զգալի մասում, 28-30-ը` առավելապես հյուսիսային շրջաններում, գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան, 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 26-30-ը կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում հունիսի 26-ին` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հունիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 28-30-ը երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: Մանրամասն` այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել