
Հայաստանի հավաքականը նահանջեց 2 տեղով
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային դասակարգման հերթական ցուցակը: Հայաստանի ընտրանին նախկին 44-րդ տեղից իջել է 46-րդ հորիզոնական: Մեր թիմն այժմ ունի 608 վարկանիշային միավոր: Ցուցակը շարունակում է գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսպանիան, նրան հաջորդում են Հոլանդիան, Գերմանիան, Ուրուգվայը, Բրազիլիան, Իտալիան, Անգլիան, Հունաստանը, Պորտուգալիան, Արգենտինան, Դանիան:
Հիշեցնենք, որ Իտալիան եւ Դանիան մեր գալիք մրցակիցներն են աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Մեր մյուս մրցակիցները հետեւյալ դիրքերում են. Չեխիա՝ 47, Բուլղարիա՝ 75, Մալթա՝ 158:
Մեր հարեւան երկրներից լավագույն ցուցանիշն ունի Թուրքիան՝ 26, ապա Իրանը՝ 42: Վրաստանն (67) ու Ադրբեջանը (117) զիջում են մեզ:
Հաջորդ ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 23-ին:
Լուս.՝ Ավետիս Ղազանչյանի (uefa.com)
Մեկնաբանել