HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Եթե Գագիկ Ծառուկյանը համարձակություն ունենա

ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ վերջին ժամանակներում ծավալված իրադարձությունները տարաձայնություն անվանելը քիչ է ասված: Այս կարծիքին է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:

Նա «Հետքի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հանրապետական կուսակցությունն արդեն 15 տարի ամեն կերպ փորձում է պահել քաղաքական մենաշնորհը: Սկզբում ՀՀԿ-ն «Միասնություն» դաշինքի «վերջը տվեց»՝ ՀԺԿ-ին մղելով փողոց, իսկ հետո ամբողջական իշխանությունը վերցրեց իր ձեռքը:

«Հենց այդ ժամանակվանից էլ Հանրապետական կուսակցությունը չի հանդուրժում իշխանությունը կիսել որեւէ այլ ուժի հետ: Իսկ եթե քաղաքական ուժի հետ էլ դաշինք կամ կոալիցիա է կազմում, ապա դա անում է միայն այն պատճառով, որ քաղաքական ուժի ուսերին բարդի պատասխանատվության մի մասը, բայց իրական իշխանությունն ամբողջական պահի իր ձեռքում եւ չկիսվի ոչ մեկի հետ: Հանրապետական կուսակցության այս մոտեցումը միանշանակ դատապարտում եւ սպառնում է կոալիցիային կամ ձեւական գոյության, կամ էլ կբերի բացահայտ ապահարզանի»,-ասում է Հմայակ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ քաղաքական հավերժական մենաշնորհը աշխարհը չի ընդունում, եւ կգա մի ժամանակ, որ ՀՀԿ-ն կամ գիտակցաբար կհրաժարվի մենաշնորհից՝ պահելով իր կշիռը, կամ էլ կլինեն լուրջ ցնցումներ եւ ներքեւից կպարտադրեն հրաժարվել դրանից, ինչի արդյունքում լիովին կկորցնի իր ազդեցությունը եւ կմղվի լուսանցք:

Հարցին, թե առանց կոալիցիայի ԲՀԿ-ն կարո՞ղ է գալիք ընտրություններում միայնակ հաղթանակ տանել, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց՝ միանշանակ այո:

Նրա կարծիքով՝ եթե այժմ Գագիկ Ծառուկյանին դուրս մղեն կոալիցիայից եւ սկսեն ճնշել, ապա այս սոցիալ-տնտեսական իրավիճում նա կհայտնվի նույն այն վիճակում, ինչ տարիներ առաջ Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինը:

«Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ ազգային հերոս, քաղաքական մեծություն եւ կարող է շատ մեծ վերելքների հասնել, եթե, իհարկե, նրա համարձակությունը, խիզախությունը հերիքի եւ գնա այն ճանապարհով, որով տարիներ առաջ գնաց Ելցինը՝ պայքարելով կոմկուսի կուսակցական մենաշնորհի դեմ: Ժողովուրդն այսօր մերժում է, հոգնել է Հանրապետականի 15-ամյա իշխանությունից եւ փախչում է երկրից, որպեսզի ազատվի Հանրապետականի իշխանությունից»,- ավելացրեց Հմայակ Հովհաննիսյանը:

Եթե ՀՀԿ-ն Հմայակ Հովհաննիսյանից խորհուրդ հարցներ, ապա վերջինս կասեր, որ քարերը փեշերից թափեն եւ ամեն կերպ Գագիկ Ծառուկյանի հետ «յոլա գնան», նրան համոզեն, որ մնա կոալիցիայում:

Մեկնաբանություններ (4)

nina
ERANI,HAZAR ERANI GAGIK TSARUKYANY DURS GA EV CUYC TA, VOR IROQ INQY TXA E.LAV TXA.ES HAVATUM EM TSARUKYANIN .
ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԴԻՆ ՄԱԶԵՐԸ ՆԵՐԿԱԾ ՏՂԱՄԱՐԴԸ ՉԻ ԿԱՐԱ «ԱՖՏԱՐԻՏԵՏ» ԼԻՆԻ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱԶԵՐԸ ԿՐԱԿԱԾ ՇԱՊԱՇԼՅԱԿՆԵՐԸ ՀԱՅԱԽՈՍ ՔՐԻՍՏՈՆԵԱՆԵՐՆ ԵՆ ՈՐՈՆՔ ՀԱՅ ԱԶԳԻ ՀԵՏ ՈՉ ՄԻ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ՈՒՂՂԱԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՔՎԵՑ ՄԻ ԽՈՒՄԲ «ԱՌԱՔՅԱԼՆԵՐ» ԱՍՈՐԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ -----ՔՐԻՍՏՈՍԻՆ ՀԵՏԵՎՈՂՆԵՐԸ ՅԱ ՀԻՎԱՆԴ ԵՆ ՅԱ ԷԼ --------ԴԵԲԻԼ ----ԲԱՌԻՍ ԲՈՒՆ ՀԱՅԵՐԵՆ ԻՄԱՍՏՈՎ...ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ..ԳԱԳԻԿ ՄԱՏԵՎՈՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐ
gayane
Եթե Գագիկ Ծառուկյանը համարձակություն ունենա.... Եթե Գագիկ Ծառուկյանը համարձակություն ունենա դուրս կգա ռ. քոչարյանի և ս. սարգսյանի թևի տակից /ոնց էլ տեղավորվում է/, ու կապացուցի, որ Հայաստանում դեռ ԷԼԻ տղամարդ կա: Իսկապես, արդեն հոգնել ենք թ`է դասախոսություններից, թ`է ստերից............
Նուբար Ասլանյան
ՀԱՐԳԵԼԻ պրն.ԳԱԳԻԿ Ն.ԾԱՌՈՒԿՅԱՆ Վստահ եմ,որ «այսպիսի»նամակներ ստանում եք օրեկան մի քանի հարյուր,եթե ոչ՝ հազար հատ: Խոստովանվեմ՝ այս «սխրանքին»ինձ մղեց Ձեր ուշադրությունն ու հանդիպումը ՀՀ արվեստի,մշակույթի,մտավորականության հետ…(ես ամեն օր 10-15 հայ թերթեր եմ կարդում...): Այս տարի լրանում է Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների հռչակման 20ամյա տարե լիցը:Անցած տարվա փետրվարի սկզբին Մաեստրո Հովհաննես Չեքիջյանին ուղարկեցի Իսրայե լում լույս տեսած, քառաձայն երգչախմբի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար իմ հեղինակած «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»Պոեմի նոտաները: Մաեստրոն ասաց հեռախոսով, «Որ չվճարեն էլ, (մշակ.նա խարարություն)կկատարենք,մեր Արցախն է,պարզապես լավ կլինի,որ տղաները (երգչա խումբը) «մի բան» ստանան»»:Ի պատիվ Մաեստրոի՝ եղավ իր խոսքի տերը,չնայած չստացավ մշակույթի նախարա րությունից իրեն իսկ խոստացած գումարը(Չեմ ուզում մանրանալ, կան ոչ հաճելի պահեր, իրականությունն այս է՝ Մաեստրոն չստացավ խոստացված գումարը-եթե կցանկանա՝ թող պատմի):Հունիսի 24ին զանգահարեց եւ հայտնեց,-Ստեղծագործությունը մենք պատրաստել ենք,չնայած չստացանք խոստացած գումարը:Նաեւ ինձ կոչ արեց«գտնելու» (ապահովելու) սիմֆո նիկ նվագախումբ եւ դահլիճ...:Իսկ մեկ շաբաթ առաջ կրկին զանգահարեց ե արեց ֆանտաստիկ հայտարարություն-.Մենք պատրաստ ենք ձեր ստեղծագործությունը կատարել Արցախում(20 ամյա տոնակատարու թյան առթիվ հանդիսավոր համերգում): Հարգելի պրն.Ծառուկյան:Ստեփանակերտում գործում է միմիայն Կամերային նվագախումբ (ղեկավար,Դիրիժոր, Գեւորգ Մուրադյանի հետ համակուրսեցիներ էինք): Հուլիսի 7 ին էլ. նամակ ուղարկեցի Արցախի Մշակույթի եւ երիտասարդական հարցերի նախարար տիկ.Ն Աղաբալյա նին,հայտնեցի Մաեստոի ցանկություն, պատրաստա կամության մասին եւ կոչեցի նրան մեկ համերգով ընդլայնել տեղի կամերային նվագախմբի կազմը,ներգրավելով արցախցի երաժիշտ ներին,որոնք ուսանում են(քիչ չեն) Երեւանի երաժշտանոցներում,կամ թե նվագում Հանրապե տության զանազան նվագախմբերում:Անգամ անուններ եմ հայտնել: Հարգելի պրն ԲԱՐԵՐԱՐ: Խնդրում եմ Ձեզ կոչելով,կոչում՝ խնդրելով. Կասկած չունեմ,որ հարգում եք Արցախը եւ քաջ արցախցուն,արդ,ծախսը մեծ չէ,ապահովեք խնդրեմ Հայաստանի Պետական Երգչախումբ Կապելլաի մուտքը Արցախ,եւ նվագախմբի ընլայնումը(երեւի 25-30 երաժիշտներով՝ Գեւորգը կասի):Իսկ Ձեր օգնությամբ «ՀԻՄՆ ԱՐՑԱԽԻՆ»Ստեփանակերտում հնչելուց հետո հաճույքով Ձեզ հետ «մեկ բաժակ»( ՞ )ղարաբաղյան թթի օղի կխմեմ ի փառս Արցախի,ի փառս Հայրենյաց...:Եթե անհամեստ լինեմ,պիտի ներկայանամ,բայց կարծում եմ հարկը չկա,իսկ Ձեր ցանկության դեպքում իմ մասին Ձեզ կարող են պատմել Արթուր Բաղդասարյանը(անգամ «Ազգ» թերթում հին հիշողություններով ինձ ազնիվ մարդ անվանեց),Մարտին Սահակյանը,Կարապետ Ռուբինյանը,ԱԺ-ի հաշվիչ հանձնաժողովի նախկին նախագահ Յուրա Հարությունյանը(անկախ Ձեր եւ նրանց մեջ այսօրվա հարաբերություններից-չգիտեմ...):Իսկ Գեղամ Ղարիբջանյանն էլ թե- րեւս Ձեզ կպատմի,թե ինչպես ես կարողացա Եգիպտոս ուղարկել աղետի գոտու 30 դպրոցական ների,որոնց փառահեղ ընդունեցին տեղի կուսակցությունները:Կրկնում եմ ես:Անշահախնդիր... Իսկ իմ ընտանիքը կուշտ չէր...արդյունքում՝ յուրաքանչյուրը գտավ իր «մի կտոր հացը»... Սա՝ Ն.Աղաբալյանի էլ.հասցեն՝ [email protected] իսկ սա Չեքիջյանի հեռ.համարը 586322: Կամքը Ձերն է...: Իսկ այս 2(այնտեղ շատ կան)Youtobe ները Ձեզ շատ բան կարող են հուշել՝ http://www.youtube.com/watch?v=ygZkuJ_P6Cc&feature=mfu_in_order&list=UL http://www.youtube.com/watch?v=ygZkuJ_P6Cc&feature=mfu_in_order&list=UL Հույսով եւ հավատով,Հայաստանի եւ Իսրայելի կոմպ.միության անդամ Նուբար Ասլանյան: Հայֆա, Իսրայել: 12.07.11: Հաճույքով կկապվեի Ձեզ հետ հեռախոսով,եթե շնորհեիք զիս Ձեր թիվը... Հ.Գ.Այնուամենայնիվ ՝ երկու անհամեստ բառ՝ Ես կատարման սով չունեմ:Այցելեք խնդրեմ իմ կայքը եւ կհամոզվեք՝ որ երկրներում են ինձ կատարել:Բայց ունեմ 2 ստեղծագործություն՝ «ՀԻՄՆ ԱՐՑԱ ԽԻՆ» եւ «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ», որոնք կարող են կատարվել ՄԻՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ եւ Հայ դիրիժոր:Օտարին պետք չէ: «ՍԻՓԱՆԱ ՔԱՋԵՐ»ի գլխին՝ նվիրված Ցեղասպանու թյան 90 ամյակին) արդեն 5 տարի է ԴՄԲՈՒԶ Է ԻՋՆՈՒՄ:Լավ են անում...թող անեն.... Չ-ՊԱ-ՏԱՍ-ԽԱ-ՆԵՑ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter