
Անվերջանալի երեկույթի մասին
Քաղաքում ինչ-որ պահի երեկույթ է սկսվել ու միտք չունի ավարտվելու. գրեթե բոլորը երեկոյան հագուստով են տնից դուրս գալիս:
Երեկոյան հագուստով են գնում խանութ, սրճարան, երեկոյան հագուստով են մայթն անցնում, կռանում երթուղայինում: Երեկոյան հագուստով են ապառիկը մուծելու գնում, պարտքով փող ուզում: Հասարակ հագուստով մարդիկ երեկույթի անկոչ հյուրերն են, նրանց երբեմն խեթ են նայում:
Երեկույթի մասնակիցները չեն նկատում որ քայլում են կեղտ ու փոշու մեջ կորած պողոտայով, որտեղ սկսվում ու վերջանում է իրենց միակ երեկոյան զբոսանքը. նրանք իներցիայով շարունակում են երեկույթի մասնակից լինել մի քաղաքում, որտեղ երեկույթները վաղուց կորցրել են իրենց համուհոտը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել