HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանության մեջ մեղադրվողի ծնողներից վերցրել է 7500 դոլար, 7000-ը փոխանցել կայազորի դատախազին

ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` պաշտոնատար անձի կողմից  առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով կաշառքի միջնորդություն կատարելու դեպքի առթիվ:

Քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել թիվ N զորամասի դասակի հրամանատարի ներկայացրած  հաղորդումը, ըստ որի թիվ N զորամասի զինծառայողին սպանելու եւ ծառայության կանոնները խախտելու մեջ մեղադրվող մեկ այլ զինծառայողի նկատմամբ համեմատաբար մեղմ՝ 8 տարի 6 ամիս ժամկետով պատիժ սահմանելու եւ հետագայում պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու համար մեղադրյալների հարազատներից ստացել է 7.500 ԱՄՆ դոլար, որից 7.000 դոլարը փոխանցել է  կայազորի զինվորական դատախազության դատախազին:

Ըստ հաղորդման՝ վերջինս, համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերելով առանձին պաշտոնատար անձանց հետ, որպես միջնորդ հանդես գալով, գումարը փոխանցել է նրանց:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավործության հատկանիշներ, որոնք ստուգելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան քննչական գործողություններ՝ ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ 14.10.11թ. հարուցվել է քրեական գործ, իսկ նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Հաղորդում ներկայացրած անձի, ինչպես նաեւ հաղորդման մեջ հիշատակված անձանց անունները չեն հրապարակվում՝ քրեական գործի նախաքննության շահերից ելնելով, ինչպես նաեւ` հաղորդում ներկայացրած անձի նկատմամբ շահագրգիռ անձանց կողմից հնարավոր ներգործության դրսեւորումները բացառելու նպատակով:

Նախաքննության արդյունքների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter