Ֆինանսների նախարարություն. «Ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»
Այսօր «Հետքը» հրապարակել է հոդված, որտեղ երևում է Աֆրիկյանների շենքը ապամոնտաժող «Միլենիում Կոնտրակշեն» ՍՊԸ-ի առնչությունը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների հետ: Հիշեցնենք, որ «Միլենիում Կոնտրակշեն» ընկերությունը գրանցված է այն հասցեում, որտեղ գրանցված են նաև Գագիկ Խաչատրյանի որդիների անվամբ գրանցված ընկերությունները՝ «Ապեյրոն», «Մեգամոթորս» և «Գալաքսի Կոնցեռն» ՍՊԸ-ները: ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, որևէ մեկնաբանություն չտալով հոդվածում ներկայացված «զուգադիպությունների» վերաբերյալ, քիչ առաջ հետևյալ հայտարարությունը տարածեց.
«Թեև ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն իսկ հերքել է ֆինանսների նախարարի առնչությունն Աֆրիկյանների ակումբին, ԶԼՄ-ները համառորեն փորձում են շինությունը կապել Գ.Խաչատրյանը անվան հետ:
Այդ իսկ պատճառով ևս մեկ անգամ պարզաբանում ենք. ո՛չ ֆինանսների նախարարը և ո՛չ էլ իր հարազատները որևէ առնչություն չունեն Աֆրիկյանների ակումբի հետ»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել