
Դարձյալ բախումներ Սարյան փողոցում. էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները փակել են փողոցը
Այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում դաձյալ քննարկվում է Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցը:
Թանկացման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիները, որոնք հավաքվել են Հանձնաժողվի շենքի մոտ, նույնպես ցանկանում էին մասնակցել նիստին եւ թանկացման հիմնավորման դեմ իրենց հակափաստարկները ներկայացնել, սակայն ոստիկանության ներկայացուցիչները թույլ չտվեցին:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նախ հայտարարեց, թե 10 քաղաքացի կարող է ներս մտնել եւ մասնակցել նիստին, ապա արգելեց` դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ: Ի պատասխան` քաղաքացիները նստեցին գետնին եւ փակեցին Սարյան փողոցը: Ոստիկանությունը փորձում է հանել քաղաքացիներին փողոցից:
Բողոքի ցույցի դուրս եկածներին այսօր միացել են քաղաքական չորս ուժերի ներկայացուցիչներ` ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանը եւ Վլադիմիր Կարապետյանը, ԲՀԿ-ից` Էլինար Վարդանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը, «Ժառանգությունից»` Արմեն Մարտիրոսյանն ու Զարուհի Փոստանջյանը եւ ՕԵԿ-ից` Իշխան Խաչատրյանը:
Մեկնաբանել