
Պայքարող քաղաքացիներին են միացել ԱԺ այլ պատգամավորներ
Այս պահին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի առջեւ շարունակվում է քաղաքացիների պայքարն ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման:
Պայքարող քաղաքացիներին են միացել մի քանի պատգամավորներ՝ ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը, ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանը եւ ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանը:
Ակտիվիստները շարունակում են ոստիկանությունից պահանջել թույլ տալ մուտք գործել հանձնաժողովի շենք, որտեղ այս պահին քննարկվում է էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը փակել է շենքի մուտքը քաղաքացիների առջեւ՝ պատճառաբանելով, որ ներսում տեղ չկա: Քաղաքացիներից մեկը, ով քիչ առաջ դուրս եկավ հանձնաժողովի նիստից, հայտարարեց, որ ներսում 12 ազատ աթոռ կա, եւ առնվազն 12 մարդ կարող է ներս մտնել: Դրան հետեւեց քաղաքացիների «Օսիպյան, սուտասան», «Նազարյան դավաճան» վանկարկումները: Նրանք ասում են, որ եթե իրենց թույլ չտան մուտք գործել շենք, ապա հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը պարտավոր է իջնել իրենց մոտ:
Մեկնաբանել