
Քննարկելու են ավտոմոբիլային բեռնափոխադրումների դյուրացմանն ուղղված հարցեր
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-20-ը կմասնակցի Մոսկվայում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) տրանսպորտի հարցերով աշխատանքային խմբի նիստին, որին կհաջորդի ՍԾՏՀ անդամ-երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Սևծովյան տարածաշրջանում բեռների ավտոմոբիլային փոխադրումների դյուրացմանն ուղղված մի շարք կարևոր հարցեր, այդ թվում` ՍԾՏՀ թույլտվությունների պիլոտային նախագիծը:
Նիստի ընթացքում կուսումնասիրվեն Սևծովյան օղակաձև մայրուղու հետագա զարգացման գործնական քայլերը: Նախատեսվում է նաեւ քննարկել տրանսպորտային օրենսդրության ներդաշնակեցման և դյուրացման խնդիրները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել