HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարդացեք տպագիր «Հետքի» վաղվա համարում

  • Դաստակերտի բաց պոչամբարը լցվում է Տոլորսի ջրամբար

1 մլն տոննա խտանյութը, որի մեջ թունավոր նյութեր են, այսօր հանգիստ խառնվում է ջրերին եւ հոսում դեպի Տոլորսի ջրամբար: Գուցե նախարարության աշխատակիցները 21 տարի անց մի անգա՞մ էլ գնան Դաստակերտի պոչամբարի տարածք եւ կանխեն աղետը:

  • Միացվող ռու՞մբ, թե՞ ռումբի իմիտացիա

Քաղաքական օրակարգի ներկայիս ինտրիգային հարցն այն է, թե արդյո՞ք կպահպանվի իշխանական կոալիցիայի եռակողմ` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ ֆորմատը, թե՞ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն, ի վերջո, դուրս կգա դրանից: (Հեղինակ` Արմեն Առաքելյան)

  • Հալիձորցիները գյուղի զարգացումը կապում են զբոսաշրջության հետ

Հալիձորցի Զորունց Ջիվանի տունը գյուղում առանձնանում է արտաքին հարդարումով` հարթ, սվաղած պատեր, մուտքի նորաոճ դուռ, եվրոպատուհաններ: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Հայկական ապրանքների ներկրման թուրքական խոչընդոտը մասնակիորեն լուծվո՞ւմ է

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ ապրանքաշրջանառությունն այսօր, ըստ թուրքական «Today's Zaman» («Այսօրվա ժամանակ») օրաթերթի բիզնես լուրերի խմբագիր Մուստաֆա Էդիբ Յիլմազի, կազմում է շուրջ 400 մլն դոլար, որը պաշտոնական վիճակագրական տվյալ է: (Հեղինակ` Վահե Սարուխանյան)

  • «ՎՏԲ» բանկը վտանգում է Ծիլքարի երեխաների` կրթություն ստանալու սահմանադրական իրավունքը

Վտանգված է Արագածոտնի մարզի Ծիլքար գյուղի միջնակարգ դպրոցի հետագա ճակատագիրը: Պատճառը գյուղատնտեսական վարկերն են, որոնք «ՎՏԲ» բանկը տրամադրել է գյուղացիներին: Ծիլքարցիների չմարած վարկերը, տոկոսներն ու տույժ-տուգանքները «ՎՏԲ-Հայաստան բանկը» փորձում է գանձել պետական ֆինանսավորում եւ դոտացիա ստացող համայնքային կառույցներից: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)

  • Մարզպետի հերթական նախատինքը

Տավուշի մարզխորհրդի նիստերը սովորաբար հանդարտ ընթացք են ունենում: Մարզպետ Արմեն Ղուլարյանը, ով Հայաստանի «ամենաերկարակյաց» մարզպետն է եւ այդ պաշտոնում է արդեն 12 տարի, հանգիստ վարում է նիստերը: Սակայն եռամսյակը մեկ անգամ տհաճ խոսակցություն, մարզպետ-համայնքապետեր «կարճ բռնկումներ» են  տեղի ունենում:  (Հեղինակ` Ոսկան Սարգսյան)

  • «Եսիմ ինչեր չի եղել, որ ավագանու որոշում փակցնենք»

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի ղեկավար Ալբերտ Խաչատրյանի համար «սարսափելի գաղտնի» տեղեկություն է այն, թե համայնքի բնակիչներից քանի դիմում են ստանում ինքն ու ավագանին: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Ավագանին տնից է, երբ ուզես նիստ կհրավիրես

Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի մանկապարտեզը 2010 թ.-ին 11,8 մլն դրամ ներդրումային գումարով հիմնանորոգել եւ գույքով ապահովել են «Շեն» եւ «Օրանժ Տելեկոմ» կազմակերպությունները, սակայն մանկապարտեզը աղքատ գյուղի երեխաների համար մնում է երազանք, քանի որ համայնքի 5 մլն դրամ եկամուտներ ապահովող բյուջեից համայնքապետ Էդիկ Եղոյանը չի կարողանում  մանկապարտեզին գումար տրամադրել: (Հեղինակ` Լարիսա Փարեմուզյան)

  • Ազատազրկման վայրում խախտվում է երեխայի կրթություն ստանալու իրավունքը

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ)  պատիժը կրող անչափահաս երեխաների իրավունքները ամենաշատը խախտվում են կրթական ոլորտում: Այս մասին «Հետքին» ասում է հասարակական դիտորդների խմբի անդամ Լաուրա Գասպարյանը: (Հեղինակ` Աննա Մուրադյան)

  • Չնայած ամեն ինչին...

Դեմքի վրա տարածվող ժպիտն ի զորու չէր քողարկելու աչքերի անկյուններում ծվարած թախիծը:  Խորենը չէր փոխվել, պարզապես բոյ էր քաշել ու մեծացել: (Հեղինակ` Երանուհի Սողոյան)

  • Հոկտեմբերի 15-ը մանկատան սաների հաջողված օրն է

Հոկտեմբերի 15-ին ուրախություն էր Էջմիածնի «Մեր տունը» ՀԿ-ի հյուրընկալ տանը, որտեղ ապրում են մանկատնից դուրս եկած 18-23 տարեկան 11 աղջիկներ: Այդ օրը Գավառի մանկատան նախկին սան 21-ամյա Հերիքնազ Հարությունյանի նշանադրության արարողությունն էր: (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

  • Պետական ռեկե՞տ. ինչո՞ւ են գեղանկարները սեփականատիրոջից խլում – 2

«Հետքն» արդեն պատմել է, թե ինչպես են ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Սահակյանի անձնական հավաքածից  Խաչատուր Եսայանի հեղինակած «Առավոտը Սեւանում» եւ «Սեպտեմբեր» գեղանկարները հայտնվել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում: (Հեղինակ` Արարատ Դավթյան)

  • Հրեշտակներն անուն չունեն

«Դպրոցական բլոգ»  ծրագրի «Ուլիսես» պատմվածքի մրցույթի մրցանակակիր պատմվածք (Հեղինակ` Տաթեւ Դերզյան, Երեւանի թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան)

  • Անտարբերության հետեւանքով հաշմանդամ երեխաների կենտրոնը կարող է փակվել

Լիլիթ Հովհաննիսյանը մանկուց հաշմանդամ է եւ արդեն 2 տարի է` հաճախում է Արմավիր քաղաքի «Նուռ» հաշմանդամ երեխաների իրավունքների պաշտպանության ցերեկային կենտրոն: 18-ամյա Լիլիթի մոտ ախտորոշվել է մանկական անդամալուծություն (պարալիչ): (Հեղինակ` Գրիշա Բալասանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter