
Սերժ Սարգսյանը վարչապետին առաջարկում է մեղմել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը
Այսօր Սերժ Սարգսյանը վարչապետին առաջարկել է գտնել եղանակներ՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը սոցիալապես անապահով ընտանիքների համար: Խնդրին լուծում տալու նպատակով վարչապետը հանձնարարել է ֆինանսների, էկոնոմիկայի, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին մշակել շուրջ 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքների ընտանեկան նպաստի չափը ավելացնելու մասին կառավարության որոշման նախագիծ:
Նախագիծը պետք է ներկայացվի հուլիսի 3-ին կառավարության նիստում քննարկելու համար:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել