HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Արտերիան»՝ որպես մշակութային քննադատության զարգացման սկի՞զբ (վիդեո)

Այսուհետ բոլոր նրանք, ովքեր կփնտրեն բարձր մշակույթի մասին հայ հեղինակների կողմից գրված էսսեներ, քննադատություններ եւ զրույցներ, կարող են միանգամից այցելել «արտերիա» մշակութային, քննադատական ամսագրի վեբ կայքը (arteria.am): Կայքի շնորհանդեսը տեղի ունեցավ այսօր՝ մի շարք գրականագետների, անվանի երաժիշտների եւ ստեղծագործող անհատների մասնակցությամբ:

«Արտերիա» մշակութայինը ֆինանսավորվում է «Եվրազիա» հիմնադրամի կողմից: Ինչպես նշում են կայքի հիմնադիրները, ի սկզբանե գաղափարը ամսաթերթ ստեղծելն էր, սակայն հետագայում որոշվեց, որ ինտերնետային կայք ունենալն ավելի հեշտ է դարձնում նյութերի տարածումն ու կայունության ապահովումը:

«Արտերիա» մշակութայինը բաղկացած է 4 բաժիններից՝ «ակտուալ ա», «ռեւիզոր», «եւ», «բադաբադա՞», եւ «մառան» հավելյալ բաժնից: Յուրաքանչյուր բաժին ունի իր խմբագիրը:

Ինչպես նշեց «ռեւիզոր»-ի խմբագիր Վարդան Ազատյանը, «Արտերիայի» յուրահատկությունը իր՝ տարբեր նախասիրությունների եւ ճաշակների տեր խմբագիրներ ունենալն է:

Լեւոն Գյուլխասյանը, որ խմբագրում է «բադաբադա՞» բաժինը, կայքի համար կարեւոր է համարում կոմիքսների առկայությունը. «Կոմիքներն այժմ այդքան էլ ակտուալ չեն Հայաստանում: Մենք մտածում էինք, թե ինչ կապ ունի կոմիքսը քննադատական կայքի հետ, բայց արդյունքում համոզվեցինք, որ տեքստի եւ կոմիքսի համադրությունը մեծ էֆեկտ է ունենում իրականում»,- նշում է Լեւոն Գյուլխասյանը:

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter