Ախալցխայում փլուզվել է նախկին պոլիկլինիկայի շենքը. կան տուժողներ
Ախալցխայի կենտրոնում այսօր փլուզվել է նախկին պոլիկլինիկայի շենքը: Ինչպես լրագրողներին տեղեկացրել է Սամցխե-Ջավախքի կառավարիչ Լաշա Չկադուան, փլատակների տակ կարող է մի քանի մարդ լինել: «Փրկարարները տեղում են, նրանք փնտրում են հնարավոր տուժողներին»,- ասել է տարածաշրջանի կառավարիչը:
Ախալցխայից «Հետքին» փոխանցեցին, որ արդեն 4 հոգու հանել են փլատակների տակից, ևս մեկին փնտրում են: Երկուսին տեղափոխել են հիվանդանոց:
Նախկին պոլիկլինիկայի շենքը վերանորոգվում էր, ըստ ախալցխացիների, հյուրանոցային համալիրի կառուցման նպատակով: Իսկ պոլիկլինիկան արդեն տեղափոխվել էր քաղաքային հինվանդանոց: Այս օրերին վերականգնողական աշխատանքներ էին ընթանում շենքում, որտեղ աշխատում էին նաև հայ բանվորներ:
Ըստ վրացական լրատվամիջոցների` նախնական տվյալներով հին շենքի փլուզումը կարող էր տեղի ունենալ ոչ ճիշտ վերականգնողական աշխատանքների պատճառով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել