HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիները խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները

ՀՀ   գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ` ծանոթանալու  կարկտահարության հետևանքով մարզի մի շարք բնակավայրերի կրած վնասներին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Շիրակի  մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ուղեկցությամբ  այցելել է Հայրենյաց, Հայկասար, Տուֆաշեն, Ձորակապ և Մարալիկ համայնքներ, եղել է ցորենի և գարու դաշտերում,  զրուցել գյուղացիների հետ:

Նախարարին դիմած գյուղացիներն առաջին հերթին խնդրել են երկարացնել գյուղատնտեսական վարկերի մարման ժամկետները, վերանայել սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում ստացած սերմերը վերադարձնելու, ինչպես նաև աշնանացան ցորենի սերմացուի տրամադրման հարցերը: Նախարարը խոստացել է խնդիրներին ընթացք տալու համար բարձրացված հարցերը ներկայացնել  հանրապետության վարչապետին:

Հայկասար համայնքում գյուղացիները բարձրացրել են նաև արոտավայրի խնդիրը: Նախարարը խոստացել է հանգամանորեն ուսումնասիրել և մարզում իրականացվող արոտավայրերի բարելավման ծրագրի շրջանակներում ընթացք տալ բարձրացված հարցին: Նախարարը միաժամանակ նշել է, որ տուժած յուրաքանչյուր տնտեսության կցուցաբերվի անհատական մոտեցում`  կապված վնասի իրական չափերից:

Մարզում ստեղծվել է  կարկուտի պատճառած վնասների ուսումնասիրման մարզային հանձնաժողով, որը մեկ շաբաթվա ընթացքում կարձանագրի և  ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը կներկայացնի ամփոփ տեղեկատվություն գյուղացիների կրած վնասների մասին: 

Այս մասին հայտնում են ԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter