HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները հանդիպել են

Հուլիսի 2-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը:

Զրուցակիցները քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին առնչվող հարցեր:

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները համակարծիք էին, որ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում Արցախ-Ադրբեջան շփման գծում և Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի սրմանն ուղղված Բաքվի նպատակային սադրանքները և Ադրբեջանի ղեկավարության կողմից ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ հռետորաբանությունն ու բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրող հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են բանակցություններում առաջընթացը խոչընդոտելու Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը։

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: 

Մեկնաբանություններ (1)

Մարատ
Հայաստան - Ադրբեջան սահմանում կատարվածը պետք է փնտրրել Մոսկվայում: Ադրբեջանը իր նավթի և Ղարաբաղի հարցում տասնապատիկ ավելի վախկոտ է` քան Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter