Վարույթ է ընդունվել նախկին ոստիկանի կողմից քաղաքացիների մեքենաները հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին ոստիկան Համլետ Ա.-ն, չարաշահելով քաղաքացիներ Հայրապետ Գ.-ի, Մկրտիչ Վ.-ի և Լիլիթ Դ.-ի վստահությունը, գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է վերջիններիս պատկանող «Սամանդ» մակնիշի ավտոմեքենաները, պայմանավորվել վճարել գումարները, սակայն ոչինչ չի վճարել և խարդախությամբ հափշտակել է քաղաքացիների ավտոմեքենաները: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել