HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՎԶԵԲ-ի պատվիրակությանը

Հայ ազգային կոնգրեսը տեղեկացնում է, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի պատվիրակության հետ` Ժերոմ Բակոնինի, Կուրտ Բայերի, Օլե Բլոնդալի, Ջանլուկա Գրանդիի, Օլե Հովլանդի, Հերբերտ Յունկի, Յան Մաասի և Պեդրո Մորիոնիի մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում Լ. Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական բնագավառում տիրող վիճակը, առկա մարտահրավերներն ու զարգացման խոչընդոտները, ինչպես նաև դրանք հաղթահարելու` Հայ ազգային կոնգրեսի մոտեցումներն ու պատկերացումները:

Առաջին նախագահը մասնավորապես նշել է, որ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտներն են ինչպես անբարենպաստ արտաքին գործոնները, այնպես էլ` երկրի ներսում տիրող համակարգային կոռուպցիան, մենաշնորհների առկայությունը, իրավական պաշտպանության հնարավորության բացակայությունը և ժողովրդավարական ազատությունների բացակայությունը:

Պատվիրակության անդամների խնդրանքով Լ. Տեր-Պետրոսյանն անդրադարձ է կատարել նաև հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter