Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև
ՀՀ ԱԳ նախարարությունում Հայաստանի և Ռումինիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև այսօր` հուլիսի 4-ին, կայացան քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, ռումինական պատվիրակությունը` Ռումինիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Բոգդան Աուրեսկուն:
ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ` քննարկվեց հայ-ռումինական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ կատարվեց առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության ընդլայնման հնարավորություններին` փոխշահավետ նոր ծրագրերի իրականացման միջոցով: Կողմերը քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավոր ուղիները: Տեղի ունեցավ նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի վերաբերյալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել