«Նուբարաշենի» կալանավորից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Էդուարդ. Վ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
Կալանավոր Էդուարդ. Վ.-ն հաղորդել է, որ 2014 թվականի մայիսի 9-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բուժմասի աշխատակիցն իրեն «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու համար պահանջել է խոշոր չափերի գումար: Կատարվում է նախաքննություն:
Այս մասին հաղորդում է ՀՔԾ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել