Լոռու մարզում կարկուտը ավերածությունների պատճառ է դարձել
Հասմիկ Կարապետյան
Երեկ՝ հուլիս 7-ի, Վանաձորում տեղացած կարկուտը բազմաթիվ ավերածությունների պատճառ է դարձել՝ վնասվել է պտղատու այգիների բերքը, բազմաթիվ բնակելի շենքերի պատուհաններ են կոտրվել, վնասվել են մեքենաներ:

Ինչպես մեզ տեղեկացրեցին Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և բնակարանային տնտեսությունների բաժնից, քաղաքացիները զանգերի միջոցով հայտնում են վնասված տանիքների և ապակիների մասին:
Լոռու մարզպետարանից նույնպես նշեցին, որ Վանաձորից և հարակից համայնքներից շարունակվում է գրավոր և էլեկտրոնային նամակների հոսքը կարկտի հասցրած վնասների մասին: Առաջիկայում վնասների մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրենք:

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել