«Հայկական ժամանակ». արտագաղթը կկազմի առնվազն 40-45 հազար
Այս տարվա 9 ամիսներին Հայաստանի սահմանի հատման տվյալներով երկրից մեկնել է մոտ 90 հազարով ավելի մարդ, քան ժամանել է: Այս թիվը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունը:
Հրապարակված տվյալը ներառում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով սահմանահատման թվերը: 2011-ին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեկնողների և ժամանողների բացասական տարբերությունն աճել է մոտ 25 հազարով: Տարվա վերջին 3 ամիսներին նախկինում մեկնածների մի մասը թեև վերադառնում է, սակայն սովորաբար արտագաղթը կազմում է սահմանահատումների բացասական տարբերության` սեպտեմբերին արձանագրված ցուցանիշի մոտ կեսը:
Այսինքն` այս տարի արտագաղթը կկազմի առնվազն 40-45 հազար: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի երեկ հրապարակած տվյալներով, 2011-ի առաջին 6 ամիսներին ՀՀ 2872 քաղաքացի արտերկրում ապաստան է խնդրել: ՀՀ-ից 3 անգամ շատ բնակչության ունեցող Ադրբեջանից նշված ժամանակահատվածում արտերկրում ապաստան է խնդրել 1025 մարդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել