Անվճար տրանսպորտի ապրիլի 24-ի երթուղին
Երևանի քաղաքապետի «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասինե որոշման համաձայն` ապրիլի 24-ին Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ը անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.
1. «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փողոց - Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագաթանգեղոսի փողոցներ - մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան: Հետադարձը` Ագաթանգեղոսի - Գր. Լուսավորչի - Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
2. «Հրազդան» մարզադաշտ - Աթենքի փող. - Հաղթանակի կամուրջ - Մաշտոցի պողոտա - Կորյունի - Աբովյան փողոցներ - մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան: Հետադարձը` Աբովյան - Մոսկովյան - Սարյան փողոցներ - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փող. - «Հրազդան» մարզադաշտ:
3. «Հրազդանե մարզադաշտ - Ծիծեռնակաբերդի խճ. - Լենինգրադյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը` նույն ուղեգծով:
Երևանի քաղաքապետարան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել